Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է օրերս Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մոտից առևանգված և Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին հաղորդում է APA-ն:
Օմբուդսմենի գրասենյակից հայտնել են, որ «այցը տեղի է ունեցել բժշկի և հոգեբանի ներկայությամբ»: Ըստ հաղորդագրության՝ Խաչատրյանն ասել է, որ «իր ինքնազգացողության մեջ դրական փոփոխություն կա»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ