Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք միմյանցից առանձնացնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանքը և հայկական սփյուռքի գործողությունները. Օմեր Չելիք

Օգոստոս 03,2023 12:22

Region Monitor. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը գնահատել է Disney Plus-ի հարթակում «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման հարցը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի տեսանկյունից:

«Հայաստանի վարչապետի մասնակցությունը մեր նախագահի պաշտոնի վերաստանձման արարողությանը շրջադարձային կետերից մեկն էր։ Նախկինում էլ, հիմա էլ տեսնում ենք, որ դրսի տարբեր պետություններ կամ կենտրոններ, որոնք իրենց շահերն են տեսնում այստեղ, փորձում են խարխլել այս գործընթացները։

Իհարկե, տեսնում ենք, որ սփյուռքի լոբբին էլ այս դեպքերի ժամանակ անում է այս գործողություններն՝ ուղղված Թուրքիա-Հայաստան հարաբերություններում նոր ճգնաժամերի առաջացմանը։

Սակայն սա էլ պետք է տեսնել․ քանի դեռ Հայաստանը շարունակում է այս դրական գործընթացը, որևէ կերպ չեն կարողանալու սաբոտաժի ենթարկել այս կարգավորումը։ Մենք միմյանցից առանձնացնում ենք Հայաստանի հետ կարգավորման աշխատանքը և հայկական սփյուռքի ատելության գործողությունները, դրանք չենք դիտարկում որպես միմյանց հետ կապված պատկեր»,- CNN Türk-ի ուղիղ եթերում ասել է Չելիքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031