Բյուրեղավան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել իր հետ վիճաբանող անձանցից չորսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դրա հետևանքով մեկ անձ՝ ծնված 2003թ., ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և, գիտակցության չգալով, նույն օրը մահացել է «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ մյուս երեք անձինք, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ սպանություն և 3 դրվագ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար։
Բացահայտված ողբերգական դեպքի հանգամանքներն է ներկայացնում վարույթն իրականացնող քննիչը.
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտե