ArmLur.am-ը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ զրուցել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
-Ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախում, տիկի՛ն Հակոբյան:
-Իրավիճակը ընդհանուր առմամբ պարզապես հնարավոր չէ հստակ ներկայացնել, քանի որ շատ արագ փոփոխություն է տեղի ունենում եւ դեպի վատը: Ընդամենը րոպեների ընթացքում տեղի են ունենում անասելի փոփոխություններ: Կոնկրետ հումանիտար առումով, ես չգիտեմ, սրանից ծանր էլ ինչ պիտի լինի: Արդեն կան ընտանիքներ, որոնցից մեկը նաեւ իմ ընտանիքն է, որոնք հաց գնել են երկու օր առաջ: Այսինքն՝ մենք ամենաքիչը հացի խնդիր ունենք՝ կապված վառելիքի հետ, եղանակային պայմանների հետ. ցորենը չի հասցրել չորանա: Բավական մեծ թվով արտադրամասեր փակվել են ալյուր չունենալու պատճառով: Կոնկրետ այն փողոցը, որտեղ ես եմ ապրում, այստեղ հացի ընդամենը մեկ արտադրամաս կա, որը երեկ երեկոյան արդեն չէր աշխատում: Փաստորեն, մի ամբողջ մեծ թաղամաս հաց գնելու հնարավորություն արդեն չունի: Մնացած ապրանքների մասին խոսելն արդեն անիմաստ է, եւ չենք էլ խոսում, որովհետեւ պարզապես չկա: Չկա կաթնամթերք, բանջարեղեն կարելի է հանդիպել հազվադեպ, այն էլ՝ շատ բարձր գնով՝ կապված եղանակային պայմանների եւ մի շարք այլ խնդիրների հետ: Բնակչության մեծ մասը դա ձեռք բերել պարզապես ի զորու չէ: Մենք անհասկանալի ձեւով դեռեւս գոյատեւում ենք: Կարծում եմ՝ սա նաեւ փոխօգնության գործոնի առկայությունն է: Ցավոք, ես ինքս ականատես եմ եղել, որ մարդիկ մեկ հացը բաժանել են երկու և ավելի անձանց միջեւ, պարզապես որպեսզի երեխաները ունենան հնարավորություն տանը մի կտոր հաց ուտելու: Առողջապահությունը ամենավատ վիճակում է գտնվում: Դեղատների մեծ մասն արդեն իսկ դատարկ է:
Առաջին անհրաժեշտության դեղորայքը՝ հակաբորբոքայիններ, ջերմիջեցնողներ եւ այլն, ուղղակի բացակայում են, չկան:
Կարդացեք նաև
Զրուցեց Քրիստինա ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։