ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է.
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին զեկույցներով:
Նա հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը Կողմերի` Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակված և 2023թ. հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների հետ:
Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրման հասանելիությունը:
Կարդացեք նաև
Նա կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ