Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Fitch Ratings-ի ՌԴ դեմ պատժամիջոցներն են նպաստել Հայաստանի տնտեսական աշխուժացմանը. JAMnews

Օգոստոս 03,2023 11:33

JAMnews. Fitch Ratings հեղինակավոր վարկանիշային ընկերությունը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ այն B+-ից դարձնելով BB-՝ «կայուն հեռանկարով»։ Սա 2020 թվականից ի վեր առաջին դրական տեղաշարժն է այս վարկանիշով։

Միևնույն ժամանակ վարկանիշային ընկերությունը երկրի տնտեսական աշխուժացումը կապել է Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ՝ կանխատեսելով, որ տարեցտարի աճի տեմպերը կնվազեն։

Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասում է՝ վարկանիշի վերանայումը երկրի կառավարության աշխատանքի հետ կապ չունի։ Նա ևս կարծում է, որ երկրում արձանագրված տնտեսական աճն «անուղղակիորեն կապված է» Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։

Fitch Ratings-ի գնահատմամբ՝ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը խթանող գլխավոր գործոնը զանգվածային ներգաղթն է հետխորհրդային երեք պետություններից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, մասնավորապես՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո․

«Հայաստանում 50-65 հազար ներգաղթյալ է հաստատվել, ինչը հավասար է երկրի բնակչության ավելի քան երկու տոկոսին»։

Արևմտյան մասնագետներն ընդգծել են, որ հայաստանյան տնտեսության աշխուժացմանը նպաստել են նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

«Հայաստանը, թեև կարճաժամկետ կտրվածքով, բայց կշահի դեպի Ռուսաստան վերաարտահանման ծավալների կտրուկ աճից։ Դրա պատճառն այն է, որ պատժամիջոցների սահմանման հետևանքով դեպի ՌԴ տանող առևտրային այլ ուղիները փակվել են»։

Վարկանիշային ընկերության կանխատեսմամբ՝ առաջիկայում տնտեսական աճը Հայաստանում կպահպանվի, սակայն աճի տեմպերը տարեցտարի կնվազեն։

Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ Հայաստանը «շահում է» ուկրաինական պատերազմից։

«Այս կառավարության աշխատանքի հետ այդ աճը միայն բացասական կապ ունի: Անցյալ տարիների ընթացքում՝ հատկապես 2018-2020 թթ., կառավարության գործունեությունը նպաստել է տնտեսական անկմանը»,- կարծում է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031