Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չփախնել, կկրակեն»․ Սիսիանի ոստիկանները բռնություն են գործադրե՞լ քաղաքացուն ձերբակալելու ժամանակ

Օգոստոս 03,2023 10:56

Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 18-ին, «Քրեակատարողական բժշկական կենտրոն»-ի Գորիսի ստորաբաժանման աշխատակիցները զննելով կալանավորված անձ 41-ամյա Հ․ Ե.-ն, նրա մոտ արձանագրել են «ճակատի պատռած վերքը, աջ ուսահոդի քերթվածքները, աջ նախաբազկի հեմատոմաները, աջ ծնկի քերծվածքներ»։

Հ․ Ե․-ն բանավոր հայտարարել է, որ վնասվածքները ստացել է «Սիսիանի գայի պոստ» կոչվող տարածքում։ Նրա պատմելով, ինքը քնած է եղել վարորդի կողքի նստատեղին։ Լսելով ձայներ՝ «չփախնել, կկրակեն» ՝ մի քանի հոգի բացել են մեքենայի դուռն ու նրան դուրս հանել՝ գցելով գետնին։

Ինքը գոռգոռացել եւ պահանջել է, որ թողնեն իրեն, սակայն անձինք, որոնք ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ էին՝ իրեն գետնին գցած հայհոյել են, ոտքերով կանգնել են գլխին, մեջքին, ձեռքերին, ոտքերով հարվածել են ոտքերին, կրկին հայհոյել են մորը, կնոջը, երեխաներին, որից հետո տեղափոխել են ոստիկանության Սիսիանի բաժին, այնտեղ բժիշկ են հրավիրել, սակայն ինքը հրաժարվել է՝ պահանջելով դատաբժիշկ եւ փաստաբան, սակայն չեն հրավիրել:

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է քննություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031