Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ պաշտպանյալը նույնիսկ չի հարցաքննվել, ինչպես կարող էր «Պատրոն Դավիթն» ազդել նրա վրա. «Հրապարակ»

Օգոստոս 03,2023 10:51

ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանի փաստաբան Արթուր Պիվազյանից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Դավիթ Գալստյանը կալանքից ազատվելուց հետո 40 միլիոն գրավի դիմաց հայտնվելով ազատության մեջ` միջոցներ է ձեռնարկել ազդել գործով վկաներից Վլադիմիր Բաբայանի վրա` իր օգտին դատաքննության ժամանակ ցուցմունք տալու համար, արդյո՞ք Բաբայանի վրա Դավիթ Գալստյանի կամ վերջինիս անունից որևէ անձի կողմից որևէ տեսակի ազդեցության փորձ է կատարվել։

«Եթե խոսքը գնում է իմ պաշտպանյալ Վլադիմիր Բաբայանի մասին, ապա ասեմ, որ նա որպես վկա նույնիսկ չի էլ հարցաքննվել։ Ուրիշ բան էլ ասեմ․ ես իրեն ասել եմ, որ մեղադրյալներից որևէ մեկի հետ կապի մեջ չլինի, իհարկե մեղադրյալներից բոլորն անազատության մեջ են, բացի մեկից։

Զգուշացրել եմ, որ նրանց հետ շփումը կարող է հետևանքներ ունենալ, հեռախոսազրույց լսեն եւ այլն։ Որևէ մեկը նրան ոչ մի բան չի ասել, որևէ մեկը չի կապվել հետը։ Եթե, իրոք, խոսքն իմ պաշտպանյալի մասին է, էդ մարդն ասում է ՝ եթե խնդիր է եղել, որ ինքը ցուցմունք տա, որպեսզի պարոն Գալստյանի համար լավ լինի, ապա նա ի սկզբանե ցուցմունք չի տվել»,-ասաց փաստաբանը։

 Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031