Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում բակային ճամբար է կազմակերպվել։
Արդեն օրեր տևող ճամբարի նպատակը ստեղծված իրավիճակում երեխաների ժամանցը կազմակերպելն ու նոր հմտություններ սովորեցնելն է։
Կարդացեք նաև
-Մենք այս օրերին բազում տաղանդավոր երեխաների բացահայտեցինք, որոնց օգնելու ենք կարպետագործության, ուլունքագործության, նկարչության և կավագործության ոլորտներում իրենց հմտությունները զարգացնեն, իրենց հետաքրքիր մտքերը ճիշտ կարողանան փոխանցել ձեռագործ աշխատանքների միջոցով,- նշել է Իրա Թամրազյանը՝ հավելելով, որ աշխատանքներն իրագործվում են Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խմբակավար, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանի անմիջական մասնակցությամբ։
-Անգամ առանց լույսի ու թերսնուցման պայմաններում մենք չենք կորցնում մեր ազգային դիմագիծը, չենք նահանջում, աշխատում ենք գործադրելով բոլոր հնարավոր ջանքերը,-ասաց Իրա Թամրազյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ նաև ֆուտբոլային թիմ են ձևավորել, ֆուտբոլային հանդիպումներ են կազմակերպում։ Շուտով ճամբարի շրջանակում հեծանվավազքի մրցույթ կանցկացնեն։
Տեղեկացնենք, որ ճամբարը կտևի տասը օր։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ