Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավագյան․ «Վերջին 2-3 տարում ՓՄՁ-ների առումով ավելի շատ վատթարացնող նորմեր են ընդունվում, քան հակառակը»․ «Փաստ»

Օգոստոս 03,2023 09:00

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսը զրկվեց հարկային արտոնություններից, որոնք սահմանվել էին 2019-ին։ Օրենսդրական փոփոխության մի մասն ուժի մեջ էր մտել 2023-ի հունվարին։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Հակոբ Ավագյանի հետ զրույցում անդրադարձել են վերոնշյալ փոփոխության հնարավոր ազդեցություններին։

…Հակոբ Ավագյանի խոսքով, տնտեսվարողների ավելացման առումով վերջին շրջանում գրանցված ակտիվության մեջ մեծ մասնաբաժին է կազմում հենց միկրոձեռնարկատիրությունը։ «Մինչ վերջին փոփոխությունները, երբ կար վերոնշյալ սկզբունքը, այն մարդկանց օգնում էր ավելի հեշտ մտնել բիզնես դաշտ։ Մարդը ռիսկերից վախենում է, դրա համար պետությունները նման հատուկ ռեժիմների քաղաքականություններ են սահմանում։Մինչդեռ վերջին փոփոխությունները կհանգեցնեն մի իրավիճակի, երբ սկսնակ բիզնեսները ավելի երկար կմտածեն՝ գործունեություն ծավալե՞լ, թե՞ ոչ։ Փոփոխությունները կարող են խոչընդոտ դառնալ նրանց համար։ Իսկ այն բիզնեսների դեպքում, որոնք մինչ այդ փոփոխությունները սկսել էին կազմել առաջիկա 3, 4, 5 տարիներին աշխատելու բիզնես նախագիծ, արդեն ինքնարժեքի փոփոխություն է լինում։

Հ. Ավագյանի խոսքով, հուլիսից ուժի մեջ մտած նման կտրուկ փոփոխությունները վատթարացնում են գերփոքր բիզնեսի վիճակը, բերում լրացուցիչ ծախսերի։

«Ցավոք այս վատթարացնող փոփոխությունները վերջին շրջանում միակը չեն։ Հուլիսից նույն գերփոքրերի համար ՀԴՄ կտրոններում քառանիշ կոդի պարտադիր տպման համակարգ պետք է լինի։ Մեր հաշվարկներով, բակային խանութներին նման համակարգ ներդնելու համար 600-700 հազար դրամ գումար է պետք։ Պատկերավոր ասած՝ եթե մինչ այս կտրոնում գրում էին խմելու ջուր ու գինը՝ ենթադրենք 1000 դրամ, հիմա պետք է գրեն՝ խմելու ջուր, 1000 դրամ, 0,5 լիտր, այլ նկարագրություն։ Ի դեպ, նշվածը չանելու համար այնպիսի տուգանք է նախատեսված, որը հավասարազոր է կտրոն չտրամադրելու տուգանքին։ Ընդհանուր առմամբ, գերփոքր բիզնեսի դեմ ուղղված վերջին շրջանի փոփոխությունների պատճառն այն է, որ հակառակ կողմում՝ էկոնոմիկայի նախարարությունում հավուր պատշաճի ՓՄՁ շահերի պաշտպանություն չի իրականացվում։

Մենք ունենք ՓՄՁ զարգացման ռազմավարություն, հարկային քաղաքականության փոփոխություններ, որոնք, սակայն, իրար հակասում են։ Անգամ ամենազարգացած երկրներում, որտեղ ՓՄՁ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ մեծ տոկոս է կազմում, ՓՄՁ աջակցության գործիքները շարունակում են մնալ։ Մեզ մոտ վերջին շրջանում լրիվ հակառակն է։ Փակվեցին ՓՄՁ-ների պետական աջակցության մարզային գրասենյակները։ Կարելի է ասել՝ վերջին 2-3 տարում ՓՄՁ-ների առումով ավելի շատ վատթարացնող նորմեր են ընդունվում, քան հակառակը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031