Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայց քանի որ Հայաստանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, պարզ է դառնում, որ նույնիսկ միջնորդների ազդեցության լծակները սահմանափակ են. «Փաստ»

Օգոստոս 03,2023 11:43

Փաստացի, Հայաստանը միայնակ է թողել Արցախին Ադրբեջանի գործողություններին դեմ հանդիման։

Բնական է, որ միջազգային խոշոր խաղացողները փորձելու են միջնորդել և կազմակերպել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, որպեսզի այն ծառայեցնեն իրենց շահերին։ Պատահական չէ, որ ռուս վերլուծաբանները մտահոգություններ են հայտնում, թե Արևմուտքը փորձում է միջնորդությունն ամբողջովին իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռուսաստանին դուրս թողնի տարածաշրջանից։ Բայց քանի որ Հայաստանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ միջնորդների ազդեցության լծակները սահմանափակ են։

Եվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում առաջ տանել իր օրակարգը, բայց այստեղ մեկ այլ նրբություն ևս կա։ Եթե թեկուզ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանը համաձայնի հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, ապա դրանով միջազգայնորեն լեգիտիմացվում է Արցախի՝ որպես բանակցությունների կողմ հանդես գալու հանգամանքը։ Թերևս դրանով է պայմանավորված, որ հենց Բաքուն է հրաժարվել Բրատիսլավայում նախատեսվող հանդիպումից։ Մյուս կողմից էլ՝ որպեսզի երկխոսությունը տեղի ունենա, ապա միջնորդները ոչ միայն պետք է համաձայնեցնեն բանակցությունների միջազգային մեխանիզմը, այլև դրա համար պետք է ձեռնամուխ լինեն անհրաժեշտ միջավայրի ստեղծմանն ու ճնշում գործադրեն Բաքվի վրա, որպեսզի բացի Լաչինի միջանցքը, այլապես բանակցությունները կվերածվեն Բաքվի հրահանգավորման։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031