Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ճիշտ կողմնորոշված երիտասարդությունը կարող է սարեր շուռ տալ, անել ավելին, քան իրենից սպասում են»

Օգոստոս 02,2023 23:02

Բոլոր ժամանակներում ու հասարակություններում երիտասարդությունը շարժիչ ուժ է, դե՛, իսկ Արցախի պես ճգնաժամային իրավիճակում ապրող երիտասարդությունն ավելի պիտի նախաձեռնող լինի, առանձնանա ընդգծված դիրքորոշմամբ ու վճռական կամքով։ Այն մարտահրավերները, որոնք այսօր ընտրության առաջ են կանգնեցրել ժողովրդին, անշուշտ հաղթահարվելու են նաև երիտասարդության խիզախմամբ։

Արցախում ապրող երիտասարդների դերակատարության և ընդհանրապես, ապագային ուղղված հայացքների ու անելիքների մասին օրերս Ռուբեն Վարդանյանը խոսել է YMCA (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա) կազմակերպության ճամբարում, որը համակարգում է «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամ Դավիթ Մելքումյանը։

Հանդիպման ընթացքում ճամբարականներն իրենց մտահոգություններով կիսվել են սուր հարցադրումներով։

Ռուբեն Վարդանյանը կարևորել է սերունդների արժեահամակարգային գաղափարների պահպանումն ու փոխանցումը և հավաքվածներին հիշեցրել իրենց իսկ ծնողների՝ նախորդ դարի 80֊90֊ականներին կատարած սխրանքը։ Օրինակ բերելով դա՝ Վարդանյանը շեշտադրել է, որ երիտասարդությունն, ընդգծված կերպով պիտի նախանշի ու հայտարարի իր կարմիր գծերի մասին։ Նման կեցվածքը պարտադիր է ապագա հաջողություններին ու հաղթանակներին հասնելու համար։

«Դուք ժառանգն եք հաղթանակ կերտած ձեր ծնողների, ովքեր չընկրկեցին ու չգնացին և ոչ մի զիջման, ինչի շնորհիվ էլ գրանցեցին հաջողություն։ Ներկայիս դժվարություններն ու զրկանքները շատերին կարող են թևաթափ անել ու կոտրել, բայց ոչ երիտասարդությանը։ Ձեր միտքը, ստեղծագործությունն ու տաղանդը պիտի կրկնակի ջանքով ներդնեք հանուն անկախ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»,-ասել է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031