Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ֆորմալ կրթական հարթակը հնարավորություններ կբացի երիտասարդների համար

Օգոստոս 02,2023 20:41

Օգոստոսի 12-ին Բյուրականի «Հանդart» այգում կկայանա մեկօրյա կրթական, մշակութային և ժամանցային «Jazz business» միջոցառումը։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսները մանրամասնեցին, որ սա լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ինքնազարգանալ, մոտիվացվել, ոչ ֆորմալ կրթական միջավայրում բացահայտել հետաքրքիրն ու օգտակարը։

«Գրքատուն» հրատարակչության և «Friend’s House» կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Նիազյանը, ներկայացնելով միջոցառման օրակարգը, հայտնեց, որ բանախոսության թեմաները բազմաթիվ են` բիզնես, մարքեթինգ, անձնային աճ, հաջողություն, մոտիվացիա, նեթվորքինգ, հաղորդակցման հմտություններ և այլն։ Իսկ բանախոսները ոլորտի լավագույններն են, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցել մասնակիցներին։

«Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը տեղեկացրեց, որ կարևորել են բիզնես, կրթական, մշակութային և սոցիալական բաղադրիչների առկայությունը։

-Մենք կարևորում ենք նաև երիտասարդների ներգրավվածությունը, նրանց կրթությունը, մեր օգնությամբ բիզնես գաղափարների զարգացումը։ Համագործակցում ենք «Զինվորի տան» հետ, այնտեղից էլ կլինեն երիտասարդներ, ովքեր ցանկանում են սկսել իրենց բիզնեսը։ Նրանց նույնպես մեծ հնարավորություն ենք ընձեռել,-նշեց Սամվել Գևորգյանը` ավելացնելով, որ իրենց նախաձեռնությունը կանգնում է ՌեԱրմենիայի «ՄետաԳեյթ» նախագծի կողքին՝ տոմսերի վաճառքից հասույթի մի մասը փոխանցելով վերջիններիս։

Մեր հարցին` ի՞նչ են անելու մեկօրյա միջոցառման մասնակիցներին չձանձրացնելու և հետաքրքիր ընթացք ապահովելու համար, «Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր տնօրեն Գոռ Կարապետյանը պատասխանեց.

-Իրականում ինչ-որ կախարդական բան չենք անելու։ Ամեն հնարավոր գործիք օգտագործելու ենք, որ օրգանական կապ լինի, մարդու մոտ միանա այն կանաչ լույսը, որը չի թողնի ձանձրանալ ամբողջ ընթացքում։ Բանախոսներից յուրաքանչյուրս տիրապետում ենք որոշակի գործիքակազմի՝ լսարանի հետ արդյունավետ աշխատելու համար։ Վստահեցնում եմ՝ հետաքրքիր ու անմոռանալի օր է լինելու,-նշեց Գոռ Կարապետյանը։

Բանախոսների խոսքով` ոչ մի կոմերցիոն նպատակ չեն հետապնդում, միայն մի նպատակ ու ցանկություն ունեն` մարդկանց մոտիվացնել կրթվելու և ինքնազարգանալու։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ստանալու վեց ամիս անվճար հիմունքներով օգտվել «Karapp» հայկական կրթական հավելվածից։ Իսկ միջոցառման մշակութա-ժամանցային մասն ապահովելու է «Մալխաս ջազ տրիո» բենդը։ «SMART խարույկի» շուրջ` բաց քննարկումներով ամփոփվելու է մեկօրյա միջոցառումը։
Բանախոսները վստահեցնում են` նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, որովհետև իսկապես անհրաժեշտություն են։

Հիշեցնենք, որ «Jazz business» միջոցառումն իրականացվում է «Bemel Production»-ի, «Գրքատուն» գրախանութի և «Karapp» կրթական հավելվածի համատեղ ջանքերով։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հ. Գ. Խորհրդանշական է, որ օգոստոսի 12-13-ի գիշերը սպասվում է Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը։ Սա նշանակում է, որ լինելու աստղաթափ` աստղային անձրև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031