Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառ համայնքի շուրջ 50 բնակիչներից ստացել է 3000-ից մինչև 400.000 ԱՄՆ դոլար և չի վերադարձրել. դպրոցի փոխտնօրենի կողմից խարդախություն կատարելու հաղորդումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Օգոստոս 02,2023 18:11

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից առերևույթ խարդախություններ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի հուլիսի 26-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ, ըստ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, վկայակոչել է իր եղբոր քաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ հավաստիացնելով, թե վերջինս, իբր, բանկ է հիմնադրել և ավանդ ներդնելու դեպքում խոստանում է ավանդի 30 տոկոսի չափով ամսական գումար վերադարձնել ավանդատուներին։ Այդ կերպ նշված անձը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Գավառ համայնքի շուրջ 50 բնակիչներից ստացել է 3000-ից մինչև 400.000 ԱՄՆ դոլար գումարներ և չի վերադարձրել։ Ըստ այդ տվյալների՝ քաղաքացիների կողմից տրամադրված գումարների չափը կազմում է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար:

Թվով վեց քաղաքացիներ Ն․Ա․-ի կողմից վերոնշյալ մեխանիզմով իրենցից գումարներ ստանալու և չվերադարձնելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ներկայացրել են հանցագործության մասին հաղորդումներ։

Բացի այդ, տվյալներ են ստացվել Ն.Ա.-ի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու այլ դեպքերի մասին ևս:

Մասնավորապես, երկու քաղաքացի հաղորդումներ են տվել այն մասին, որ նույն անձը 2022 և 2023թթ. ընթացքում, վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատճառաբանություններով, խոշոր չափերի հասնող (մի դեպքում՝ 1 200 000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ 15 000 ԱՄՆ դոլար) գումարներ է պարտքով վերցրել իրենցից՝ մի քանի օր անց վերադարձնելու խոստումով, մինչդեռ ամիսներ անց այդ գումարները չեն ստացել։

Առկա տվյալների և հաղորդումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ քրեական վարույթում:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը պարզելու, դպրոցի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031