Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։
«Ռոբերտ Ղուկասյանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այս տարածքում մտքեր ենք փոխանակել նաև Ֆրանսիայի հետ տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին»,– «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկեցինք Ֆրանսիայի հետ տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի տարածքի ռազմավարական կարևորություն ունեցող այս մարզի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները 🇨🇵🤝🇦🇲 pic.twitter.com/RzbbhaKbCa
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 2, 2023