Հայաստանի տարածքում գտնված ամենահին ոսկուց՝ մանկական ծամկալից մինչև մ.թ.ա. XIII-XII դդ. թվագրվող ասպազենի հարդարանքներ, եզակի կավանոթների պատկերներ Հանրապետության հրապարակ կայարանում են:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գործակցությամբ օգոստոսի 2-ին մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում բացվել է «Մեծամորի գաղտնիքը» խորագրով ցուցադրություն:
Մետրոպոլիտենի կայարանից օգտվող քաղաքացիները QR կոդի միջոցով կարող են մուտք գործել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի monuments.am պաշտոնական կայքէջ, որտեղ առավել մանրամասն տեղեկատվություն կստանան Մեծամոր հնավայրի եզակի գտածոների մասին։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունը և մետրոպոլիտենի մյուս կայարաններում ևս ունենալ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ցուցադրություն։
Կարդացեք նաև
Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն