Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների ընտանիքների անդամներին. «Թաթոյան» հիմնադրամի նոր զեկույցը

Օգոստոս 02,2023 16:58

Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին: Այդ մասին մեր նոր զեկույցը` փաստերով:

Շնորհակալություն զինծառայողների ընտանիքներին` աջակցության համար:

Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է։

Արհեստական քրեական հետապնդումներով և շինծու դատական ակտերով մինչ օրս՝ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը մտադրված հոգեկան տառապանքներ է պատճառում հայ ընտանիքներին թե’ Արցախում, թե’ Հայաստանում։

Այս զեկույցը քննարկում և իրավական գնահատական է տալիս ադրբեջանական այդ հանցավոր արարքներին։ Օրինակ՝ ադրբեջանական զինծառայողները խոչընդոտել են որոնողական աշխատանքներ, թաքցվել և չեն վերադարձվել զինծառայողների մարմիններ և այլն։

«Facebook», «Twitter», «TikTok» և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտահաշիվներով, թիրախավորելով հայկական լսարանը, տարածվել և անմիջապես ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների զինծառայող անդամների լուսանկարները սպանված և խոշտանգված վիճակում։

Ուսումնասիրությունների հաստատում են, որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին և պահպանել լարվածությունը հայ հասարակությունում։

Սույն զեկույցի մշակման աշխատանքները ներառել են նաև հարցազրույցներ զինծառայողների ընտանիքների հետ և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություններ։

Երախտագիտություն ենք հայտնում զինծառայողների ընտանիքներին զեկույցի կազմման աշխատանքներին աջակցության համար։

Սույն զեկույցը մշակվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից, որին մասնակցել են նաև ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian

«Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031