Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ ռուս խաղաղապահները լուծումներ են փնտրում հումանիտար շարասյունը Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար:
«Չնայած նրան, որ հումանիտար շարասյուն ուղարկելը համաձայնեցված չի եղել Ադրբեջանի իշխանությունների հետ, ռուս խաղաղապահ զորամիավորումն ակտիվորեն ներգրավվել է լուծումներ փնտրելու գործին և մշտական շփումներ է հաստատել երկու կողմերի հետ»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ այդ ֆոնին ցանկացած քննադատություն ռուս խաղաղապահների հասցեին հակաարդյունավետ է և չի արտացոլում տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված իրական ներդրումն ու ջանքերը:
«Կապերը հաստատված են, և ես կարծում եմ, որ արդյունքներ կտան»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ