Ռուսաստանը շարունակում է ընդգծել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Կրկին հաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման և տեղի բնակչության կենսագործունեության համար բնականոն պայմանների ապահովման անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ հարցում շատ բան կախված է քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի գնալու պատրաստակամությունից: Ըստ Զախարովայի՝ այդ դեպքում լարվածությունը կարող է թուլանալ, իսկ դրա համար Մոսկվան աշխատում է կողմերի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ