Ռուսաստանը սատարում է Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք սատարում ենք բանակցությունների գործարկումը Բաքվի ու Ստեփանակերտի միջև: Այդ թեման շահագրգիռ կողմերի հետ շփումներում մեր օրակարգում է: Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են կազմակերպել երկու պատվիրակությունների հանդիպումները, պատրաստ ենք հետագայում էլ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը որևէ նախապայման առաջ չի քաշում, քրտնաջան աշխատում է կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ, որոնք այս պահին լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրացման ֆոնին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ