ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Պետության շահերի վաճառքի բորսայում մոռացել են ուղիղ եթերի առկայության մասին: Այդ ընթացքում էկոնոմիկայի նախարար կոչվող օբյեկտը հաճույքով պատմում էր, թե ինչպես են խաբում պետության տերերին(ժողովուրդ): Փաստացի արձանագրում էր, որն ժողովրդին տրված խոստումների զգալի մասը պլանավորված չէ ՄԺԾԾ (միջնաժամկետ ծախսային ծրագրեր)-ում: Պլանավորվածի գրեթե կեսը նախատեսված չէ տվյալ տարվա պետական բյուջեում: Բյուջեով նախատեսված ծրագրերի գրեթե կեսը, ըստ «փակ ռեժիմով» խոստովանության` չեն իրականացվում: Այսինքն` սրանք կեղծում են ամեն բան. բյուջեն ծրագրային մասով թերակատարում են, բայց ցույց են տալիս 98-99% կատարողական: Սա նշանակում է, որ փողը ծախսվել է, բայց արդյունքի նկարագրությունը չկա, արդյունքը չկա: Սա պետական միջոցները մսխելու պարզ խոստովանություն է:
Երեկ էլ մեկ այլ օբյեկտ էր պետության շահերի վաճառքի բորսայի դավադրությունները պարտակելով զբաղվող հանձնախմբում արդարանում, իբր ինքնաթիռները պետական բյուջեից չեն գնել: Ի՞նչ տարբերություն, թե որ աղբյուրից ես ծախսել: Դա հանրային խոշոր միջոց է, համընդհանուր նպատակի համար նախատեսված գումար, որը մսխվել է անարդյունք: Եվ սրանք դեռ մտածում են արտահերթ ընտրության մասի՞ն:
Մեկ այլ օբյեկտ էլ մուննաթ էր գալիս Արցախցիների վրա, թե մեր փողերը հետ տվեք: Արցախցին հայ ժողովրդի արժանապատվությունը պահելու համար ոչ մի չինովնիկի պարտական չէ, ու ոչ մեկի առջև էլ հաշվետու չէ: Այն, ինչ որպես վարկ Հայաստանը տարիներով տվել է Արցախին` եղել և մնում անկախ Հայաստանի ամենաարդարացված ծախսերից մեկը: Օտարածիններին եթե քաղաքական ու պետական կառավարմանը մոտ չթողնեինք` այս ծանր ողբերգությունը երբեք չէր չոքի հայ ժողովրդի դռանը:
Կարդացեք նաև
Մանրամասներն իշխանափոխությունից հետո: