Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական լոբբիի շնորհիվ «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվի Disney Plus-ի հարթակներում. Թուրքիայում թեժ քննարկումներ են

Օգոստոս 02,2023 16:20

Պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտնում է.

«Ուրեմն, Disney Plus-ի կողմից նկարահանվում է «Աթաթուրք» սերիալը՝ բաղկացած վեց սերիայից, որը նախատեսվում էր համաշխարհային մակարդակով ցուցադրել Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակին՝ 2023թ․ հոկտեմբերի 29-ին։

Սակայն, ըստ թուրքական քարոզչամեքենայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի լոբբիստական աշխատանքի արդյունքում սերիալը համաշխարհային մակարդակով չի ցուցադրվելու՝ բավարարվելով միայն թուրքական կինոթատրոններով։

Վերջին օրերին, բայց հատկապես այսօր առավոտյան թուրքական կողմը քարոզչական գրոհ է սկսել Disney Plus-ի դեմ»:

Մեկ այլ գրառմամբ Արմեն Պետրոսյանը հայտնում է.

«Disney Plus-ին մերժելու խրախճանքին է միացել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Կրքերը թեժանում են։

Մեր տելեգրամյան ալիքը, Region Monitor-ը օպերատիվ կերպով հետևում է թեմայի զարգացմանը»։

Ըստ Region Monitor-ի Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու:

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինն իր հերթին հայտնել է քննություն սկսելու մասին:

«Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մեր կարևորագույն հանրային արժեքն է։ Հայկական լոբբիի միջամտության մասին պնդումները, որոնք տարածվում են մամուլում, մանրակրկիտ հետաքննվում են»,-հայտարարել է նա։

Twitter-ում ակտիվ գործող թուրքական Kürsü հարթակը ևս սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի առնչությամբ որոշ միությունների հետ համատեղ հայտարարության տեքստ է հրապարակել:

Twitter-ում թեմային անդրադարձել է նաև «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն․

«Բացարձակապես անընդունելի է, որ սփյուռքի և լոբբիի գործունեությամբ խոչընդոտվի մեր հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ կապված սերիալը»,- նշել է նա։

Հարցին կոշտ են արձագանքել նաև «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը, «Լավ» կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն։

Լրագրող Ջանդաշ Թոլգա Ըշըքը երեկ, իր հերթին, թվիթերում գրել էր, թե հարցին անձամբ միջամտում են Հաքան Ֆիդանն ու Իբրահիմ Քալընը և վաղը Disney-ը հայտարարությամբ է հանդես գալու։

Ավելի վաղ թուրքական մերձիշխանական YeniŞafak օրաթերթը գրել էր, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադրի և առաջին նախագահի մասին պատմող «Աթաթուրք» սերիալը չի ցուցադրվելու Disney Plus-ի հարթակներում, քանի որ ենթարկվել է հայկական լոբբիի դիմադրությանը։

Սերիալը, որի վրա ծախսվել է 8 միլիոն դոլար, որպես ֆիլմ հոկտեմբերին ցուցադրվելու է միայն Թուրքիայի կինոթատրոններում։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031