Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուք մեսենջեր»-ի օգտատերերը տարօրինակ հաղորդագրություն են տեսնում, բայց մի շտապեք անհանգստանալ. Արթուր Պապյան

Օգոստոս 02,2023 15:11

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Ֆեյսբուք Մեսենջերի մի շարք օգտատերեր համակարգչի զննարկիչով (browser) կայքը բացելիս այսօր այսպիսի հաղորդագրություններ են տեսնում։ Ընդ որում, նույն այդ օգտատերերը հեռախոսով կամ նույնիսկ համակարգչի վրա Messenger for Windows, Messenger for Mac հավելվածներով նույն հաղորդագրությունը չեն տեսնում։

Ենթադրում եմ, որ դա կապված է Մետա ընկերության հայտարարության հետ, որ մտադիր են բոլոր հարթակներում պարտադիր ծայրից ծայր գաղտնագրում (end-to-end encryption) ակտիվացնել։ Սա, իհարկե, շատ լավ և ողջունելի նախաձեռնություն է, սակայն խնդիրներ են առաջացել քանի որ համակարգիչների զննարկիչների վրա նման գաղտնագրման ավելացումը դեռևս էքսպերիմենտալ մակարդակում է, բնականաբար որոշ օգտատերերի մոտ կարող է նման խնդիր առաջանալ։ Անհանգստանալու առիթ այս կապակցությամբ չկա, ի վերջո՝ բոլորս տարիներ շարունակ օգտաագործել ենք Մեսենջերը առանց ծայրից ծայր գաղտնագրման հնարավորության։ Եթե ձեզ հարկավոր է իրապես անվտանգ մեսենջեր՝ օգտագործեք Signal, Wire, Wikr և նմանատիպ բազմաթիվ անվտանգ մեսինջերներից մեկը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031