Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևի բոլոր գործողություններն Արցախը հայաթափելու, այլ ոչ թե ինտեգրելու տրամաբանությամբ են. Կարեն Վրթանեսյան

Օգոստոս 02,2023 14:49

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլենց և արայիկանց կողմից փոքր քայլերով, հույսիկներ տալով ու խլելով թուրքական օրակարգերն առաջ մղելու մասին շատ եմ գրել։

Հիշո՞ւմ եք. «Բերձորը հանձնելու ենք, վայ չէ, չենք հանձնելու, մնացեք տեղում… չէ-չէ, շտապ դուրս եկեք» կամ «Աղավնոն ամուր է, ոչ մի տեղ չեն գնալու մարդիկ… Աղավնոն հանձնելու ենք… Չէ-չէ, դրա մասին դեռ խոսք չկա, հանգիստ ապրե՛ք… 2 շաբաթում դուրս եկեք, բայց չլինենք-չիմանանք, որ տները վառել եք»։

Այս օրերի կուտն էլ «ինտեգրացիան» է. ստեղծում են պատրանք, թե, իբր, եթե արցախցիք հնազանդվեն ու չդիմադրեն, ապա կկարողանան հանգիստ շարունակել իրենց կյանքն Ալիևի սուլթանատում։

Փորձենք հասկանալ, թե հերթական ինչ կեղծիքի հետ գործ ունենք։

Եթե Ալիևի մտքին լիներ արցախահայությանն Ադրբեջանի կազմում «ինտեգրելը», ապա նա լրիվ այլ քաղաքականություն կվարեր։ Նա չէր փորձի մարդկանց շրջափակել, սովամահ անել, տղամարդկանց ցուցադրաբար չէր առևանգի՝ սպառնալիք-ուղերձ հղելով բոլոր նրանց, ովքեր երբևէ Արցախում համազգեստ են կրել։

Հակառակը. Ալիևը կփորձեր ներկայանալ բարի, ներողամիտ, վեհ «հայրիկի» կերպարում, որը պատրաստ է ընդունել արցախահությանը իր հյուրընկալ գիրկը։ Խստորեն կարգելեր իր բաշիբոզուկներին մատով դիպչել հայերին կամ նույնիսկ մի թթու խոսք ասել հային, որպեսզի հանկարծ չխրտնեցնի։

Կողողեր Արցախը մարդասիրությամբ, ամեն կերպ կընդգծեր, թե ինչքան ապահով է հայերի համար Ադրբեջանում։ Պատերազմի մի քանի ադրբեջանցի հանցագործի ցուցադրաբար բռնել կտար ու կպատժեր։ Ադրբեջանցի էկոակտիվիստներին վզից բռնած կտաներ Հադրութում հայկական գերեզմանները խնամելու ու կասեր. «Իմ հայ քույրեր ու եղբայրներ, ձեր գերեզմաններն ինչո՞ւ եք անտեր թողել, վերադարձեք ձեր տները, տեր կանգնեք ձեր գույքին, ձեր նախնյաց հիշատակին»։

Նաև չէր փակի հաղորդակցությունը Հայաստանի հետ, քանի որ չխաբված արցախցիներից շատերը՝ սա տեսնելով, ստիպված կլքեին Արցախը, դրանով է՛լ ավելի հեշտացնելով իր գործը։

Միաժամանակ արևմտյան ցանցերով օր ու գիշեր կքարոզեին հայ-ադրբեջանական դարավոր թշնամությանը վերջ տալու եզակի շանսի մասին և ՀՀ-ում էլ շատերը կհավատային այդ քարոզին։

Եւ մի քանի տարում Արցախի ինտեգրացիայի թեման փակված կլիներ ի օգուտ Ադրբեջանի։
Սակայն Ալիևը լրիվ հակառակն է անում։

Ակնհայտ է, որ նրա նպատակը տրամագծորեն հակառակն է, քան հայերին Ադրբեջանում ընդունելը։ Ալիևի անխտիր բոլոր գործողություններն Արցախը հայաթափելու, այլ ոչ թե ինտեգրելու տրամաբանությամբ են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031