Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ակտիվությունը չի նվազել. Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Օգոստոս 02,2023 14:45

Ռուսաստանը շահագրգռված կմնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու գործում, իսկ խոսակցություններն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմի հետևանքով արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստական հիմք չունեն: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի բանակցային ակտիվությունը նվազել է:

«Ռուսաստանն անում է ամեն բան՝ տարածաշրջանում ամուր խաղաղության և համաձայնության հասնելու համար, և դա լիարժեք վերաբերում է Հարավային Կովկասին»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ակտիվության թուլացման մասին խոսք անգամ չի կարող լինել՝ հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Ռուսաստանի ներգրավվածությամբ մի շարք շփումներ են տեղի ունեցել բարձր և բարձրագույն մակարդակով: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել առաջնորդների եռակողմ հանդիպում, հունիսի 12-ին՝ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ եռակողմ արտգործնախարարների հանդիպում:

«Դա տեմպի թուլացու՞մ է: Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին… Հնարավոր է, դա գնահատողական դատողություն է, անձնական կարծիք, գուցե՝ էմոցիա, բայց պետք է նայել փաստերին: Տրամաբանությունը լավ հասկանալի չէ. տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022թ. այդ ուղղությամբ ամեն ինչ Հայաստանի ղեկավարության տեսանկյունից հարթ ու անբասիր է եղել»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031