Երևան քաղաքում՝
Oգոստոսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-7-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 2-ի ցերեկը, 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-5-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-ի ցերեկը կբարձրանա 2-6 աստիճանով, 4-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 41.9°C (2011թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.9°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.5 °C
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ