Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Կ. Ա.-ին հիմնարկի բնակելի գոտուց հրավիրել են խուզարկությունների սենյակ զննություն իրականացնելու նպատակով:
Նախ՝ Կ. Ա.-ին առաջարկվել է ինքնակամ հանձնել իր մոտ առկա 2 բջջային հեռախոսները, որոնք, ըստ ստացված տեղեկությունների, պետք է անցկացներ բնակելի գոտի՝ դատապարտյալներից մեկին փոխանցելու համար, սակայն Կ.Ա.-ն հայտնել է, որ իր մոտ առկա չեն արգելված իրեր, այնուհետ՝ քրեակատարողական ծառայողների բացատրական աշխատանքներից հետո ինքնակամ հանձնել է իր մոտ եղած 1 բջջային հեռախոսը։ Բուժքույրը տեղեկացրել է նաև, որ երկրորդ հեռախոսն արդեն հիմնարկում է և գտնվում է իր աշխատասենյակում:
Ծառայողները Կ.Ա.-ին ուղեկցել են աշխատասենյակ, որտեղ վերջինս նրանց է հանձնել երկրորդ բջջային հեռախոսը: Նա նաև բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը պետք է փոխանցեր հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Գ. Բ.-ին:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ