Shamshyan.com. Երեկ՝ օգոստոսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Վարդան Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Նվեր Կ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Մարտունի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են հետիոտնի մահը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Մարտունի» բժշկական կենտրոնում որպես բժիշկ: Նա տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարը՝ Սևակ Սահակյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։