Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է շուրջ 11 միլիոն դրամի՝ 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը

Օգոստոս 02,2023 12:23

ՊԵԿ Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Օրերս Մաքսակետ ժամանած բեռնատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ:

Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը, ըստ հուլիսի 27-ին կազմված համապատասխան հայտարարագրի, կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ 11 միլիոն դրամ:

Նշված բեռի վերաբերյալ ՌԴ «Վերին Լարս» անցակետում կազմվել է տարանցման հայտարարագիրը: Նշենք, որ ի սկզբանե տվյալ ապրանքների վերաբերյալ հայտարարագիր չի եղել, այն կազմվել է ավելի ուշ՝ ապրանքների Բագրատաշենի անցակետ հասնելուց 2 օր անց: ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից տվյալ հայտարարագիրը «հետ է կանչվել», ճանաչվել է անվավեր, քանի որ հայտարարագրման ժամանակ ապրանքները պետք է գտնվեն ուղարկող երկրի մաքսային մարմնում։

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքները տրանսպորտային միջոցի հետ միասին ի պահ են վերցվել Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում։

Մանրամասները տեսանյութում.

ՀՀ ՊԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031