ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Սոթք, Կութ, Ջաղացաձոր, Տրետուք, Այրք, Կախակն, Ախպրաձոր, Նորաբակ, Ներքին Շորժա, Ազատ, Կուտական բնակավայրերի շուրջ 2000 խիստ անապահով ընտանիքներին բաժանվեցին 40 հազար հավի ճտեր։
Միաժամանակ այդ տնտեսություններին տրամադրվել է որոշակի չափի հավի կեր։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ