2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, երբ 36-ամյա տղամարդը դուրս է եկել տնից և իր ավտոմեքենայով ուղևորվել դեպի Նաիրիի փողոց, շուրջ 100 մետր ընթանալուց հետո, հանցավոր խմբի անդամները հեռակառավարման միջոցով գործարկել են հիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրված պայթեցման սարքը:
Տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքից տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ և ջերմային այրվածքներ և բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո մահացել է:
Մեղադրանք է ներկայացվել 5 անձի, նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտե