Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չգիտե՞ս, որ այս գիշեր այստեղ ես լուսացնելու». արգելել են հայուհու մուտքը Հայաստան

Օգոստոս 02,2023 10:44

Արգելվել է հերթական հայրենակցի մուտքը Հայաստան, խոսքը ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի անդամ, Հայ Երիտասարդաց Դաշնակցության ԱՄՆ Արեւելյան շրջանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ, ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանի մասին է, որը Հայաստան էր գալիս Լիբանանից ու հետո վերադառնալու էր Վաշինգտոն:

Արենին ինստագրամի իր էջից տեսահաղորդագրություն է տարածել միջադեպի մասին:

Արենին ասում է, որ անձնագիրը վերցրել են ու 4,5 ժամ սպասեցրել: Աղջիկը կատարվածի մասին տեղեկացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց այս պահին որեւէ նորություն չկա:

Արենի Մարկոսյանն ասում է, երբ ամեն անգամ հարցրել է, թե ինչու է մնացել օդանավակայանում, ինչ պատճառով թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան, իրեն կամ չեն պատասխանել, կամ ասել են՝ չգիտենք: Համապատասխան ծառայության աշխատակիցներից մեկն էլ, ըստ Արենիի, ծիծաղելով ասել է. «Չգիտե՞ս, որ այս գիշեր այստեղ ես լուսացնելու»:

Արենի Մարկոսյանը տարակուսած է . «Կարծես թե իմ հոս մնալս խնդալիք բան մըն է, կամ կատակ է»:

Կատարվածի մասին ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որն իր գործընկեր ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ եղել է օդանավակայանում ու փորձել պարզել պատճառը։

Իսկ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է․ «Մինչ այս իշխանությունները հերթական ինչ որ «համահայկական» երիտասարդական համաժողովի անվան տակ, ադրբեջանապաշտ ու Արցախն ուրացող բանախոսներով հավաքն էին կազմակերպում, Հայրենիք հերթական դաշնակցական նվիրյալ երիտասարդի մուտքն են արգելել: Արդեն ամիսներ շարունակ առանց ընդհանուր հրամանատար մնացած սահմանապահները երկու հոդաբաշխ բառով չէին կարողանում բացատրել մեր հայրենակցուհու մուտքի արգելքի պատճառը…»։

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարում՝ ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի անդամ Արենի Մարկոսյանը կոչ է անում ԱՄՆ-ին օգնություն ուղարկել Արցախ 2023 թվականի փետրվարի 2-ին Կապիտոլիումի Շահերի պաշտպանության օրվա բողոքի ցույցի ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031