ArmLur.am-ը բազմիցս դժգոհություններ է ստացել այն մասին, որ «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը ծեծի, հայհոյանքների, ստիպողաբար ավելի աշխատացնելու եւ չվճարելու իր գործելաոճով է հայտնի, ինչի հետեւանքով զանգվածային ազատման դիմումներ են գրում այդ հիմնարկի աշխատակիցները։ Շատերն էլ ազատման դիմումներ չեն գրել՝ վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն. պարզապես աշխատանքի չեն գնում։
Հետաքրքրվեցինք քաղաքապետարանից, թե ինչ տեղեկություն ունի քաղաքապետարանը այս մասին, ինչ մթնոլորտում են աշխատում «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկում, եւ ինչու են աշխատակիցները ազատման դիմումներ գրում, որին քաղաքապետարանից պատասխանեցին. «Հիմնարկի տնօրեն Բ. Աղաջանյանի դեմ տարածված անհիմն տեղեկություններն այն մասին, թե հիմնարկում տիրում է վախի մթնոլորտ, եւ աշխատակիցներին ստիպողաբար աշխատեցնում է առանց հավելավճարի, չեն համապատասխանում իրականությանը։ Նշենք նաեւ այն, որ տնօրենը աշխատակիցների նկատմամբ երբեւէ ֆիզիկական ուժ չի գործադրել, իսկ արտաժամյա աշխատանքի դիմաց աշխատակիցները ստացել են լրավճար։ Բ. Աղաջանյանը գործում է՝ ՀՀ օրենսդրության, հիմնարկի կանոնադրության, հիմնադրի, լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականների համաձայն»»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։