««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ձախողել էր Ալավերդիում (նրա հայրենակիցներն իրեն չընտրեցին), վերադարձել է խորհրդարանական կյանք եւ լուռ ունեցվածք է դիզում։ Նա հիպոտեկով բնակարան է ձեռք բերել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ից, որի մայր գումարի մնացորդը հայտարարատու տարում կազմում է 17 մլն 597 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 995 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին ավելացել են՝ կազմելով 3 մլն 611 հազար դրամ, իսկ բանկային դրամական հաշիվները կազմել են 1 մլն 010 հազար դրամ։
Նա 2019 թվականին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենա։
Հիշեցնենք, որ նախկինում լրատվական դաշտում աշխատած Արեն Մկրտչյանը մինչ պատգամավոր դառնալը տուն չի ունեցել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։