Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված առողջապահական բարդ իրավիճակի, պացիենտներին Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխելու դժվարությունների մասին

Օգոստոս 02,2023 09:00

Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին օգոստոսի 1-ին ընդունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում համընկավ ծանր շրջանի հետ` քովիդ, պատերազմ, անվտանգային մարտահրավերներ: Յուրաքանչյուր իրավիճակում բարձր ու արդյունավետ եմ գնահատում Ձեզ հետ համագործակցությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված առողջապահական բարդ իրավիճակի, պացիենտներին Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխելու դժվարությունների մասին:

«Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է, միշտ էլ նոր մարտահրավերներ են առաջ գալու, ուստի պետք է բոլոր դժվարություններին զուգահեռ սկսել ու ավարտին հասցնել անելիքները»,- ոլորտի առաջնահերթություններն ու գլխավոր ծրագրերը ներկայացնելուց հետո նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հրաժեշտի հանդիպմանը երկու կողմերն էլ հույս են հայտնել, որ Հայաստանից մեկնելուց հետո ևս փոխգործակցությունը շարունակվելու է:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031