Արցախում բուժառուներն ու բժիշկները կանգնել են դժվար ընտրության առաջ: Եթե օրեր առաջ դժվարն, այսպես ասած, Կարմիր Խաչի ցուցակում հայտնվելն էր, ապա Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո բուժման սուր կարիք ունեցող քաղաքացիները երկընտրանքի առաջ են. կամ մնալ Արցախում՝ առանց անհրաժեշտ բուժօգնության, կամ մեկնել՝ առևանգվելու վտանգը աչքի առաջ ունենալով: Դեղամիջոցների պակասին գումարվել է նաև Արցախում աշխատող միջազգային մարդասիրական միակ կառույցի հանդեպ ունեցած հավատի պակասը:
Մանրամասները՝ տեսանյութում։