Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքացին կապ չունի հումանիտար նախաձեռնության հետ․ Վարդան Սարգսյան

Օգոստոս 01,2023 22:11

Լեռնային Ղարաբաղում  հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը քիչ առաջ Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց այն տեղեկությունը, որ օգոստոսի 1-ին Աղավնոյի մոտակայքում ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կապ ունի Արցախ ուղարկվող հումանիտար բեռի կամ նախաձեռնության հետ։  «Այս քայլը նպատակ ունի վարկաբեկել այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը։ Դա հերթական  սադրանքն է, այդ քաղաքացին որեւէ աղերս չունի  հումանիտար բեռի եւ «Սպայկա» ընկերության հետ։ Բեռնատարների 19 վարորդները տեղում են»,-ասաց Վարդան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ արդեն 7-րդն  օրն է, ինչ Արցախ հումանիտար օգնություն տանող 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամուրջից քիչ վերեւ։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա եւ 9 տոննա դեղորայք։

Ինչ վերաբերում է հումանիտար բեռը տեղ հասցնելուն՝ Վարդան Սարգսյանը  նշեց, որ որեւէ առաջխաղացում չկա։ «Միջազգային ճնշում կա Ադրբեջանի վրա, որպեսզի բացեն Լաչինի միջանցքը եւ չխոչընդոտեն հումանիտար բեռի անցումը»,-ասաց Վարդան Սարգսյանը՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախմբից դեռ արձագանք չկա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031