ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է.
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ այսօր իրենց կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը, ով իբրև «հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ (Աղավնո) գյուղի տարածքով անցնող հատվածում խախտել է պետական սահմանը»:
Իմ տպավորությամբ Ադրբեջանն անցել է ահաբեկչության և առևանգումների անթաքույց քաղաքականության իրականացմանը: Սպասենք ՀՀ–ի ու Արցախի համապատասխան գերատեսչությունների հաղորդագրությանը: