Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն»

Օգոստոս 01,2023 20:03

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը.

Իշխանությունն էլի փորձում է, ինչպես Պռոշյանը կասեր՝ «թոզ փչել» երևանցու աչքերին։

Իբր մտահոգվելով շինարարական փոշու և աղբի մեջ կորած Երևանի մասին՝ քաղաքապետարանը հպարտորեն հայտարարում է, թե շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջներ է ներդնելու։ Բայց մոռանում է երևանցուն բացատրել թե ինչպե՞ս և ինչո՞ւ է շինթույլտվություններ շռայլում։

Այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ինչ-որ ձայներ հավաքել շինթույլտվությունների դիմաց՝ դրանով այլանդակելով Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը։

Երևանը վերադառնում է 2000-ականներ, երբ քաղաքի ամեն փոքր հատվածը ծայառում է բացառապես բիզնես և անձական շահերի։ Ընդհանրապես, երբ գնում ես քաղաքի տեսքի աղճատման հետքերով, մանավանդ բակերում, մայթերի վրա, մեծամասամբ հասնում ես ինչ-որ ժամանակ ընտրական գործընթացի ինչ-որ մասնակցի, երբ իշխանության համար ձայներ ապահովելու դիմաց ինչ-որ մեկն արժանացել է «պարգևի»՝ ստանալով Երևանից մի կտոր՝ հանուն սեփական բարեկեցության։

Կարգերն ու բարքերը, փաստորեն, չեն փոխվել։ Նույն ագահությամբ քաղաքի վերջին հանրային տարածքները որպես փոխհատուցում տալիս են մի քանի հարյուր ձայնի համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031