Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, գիտելիքները, կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ պատերազմը». Տոնոյանն՝ իր սխալների մասին

Օգոստոս 01,2023 19:25

Ձեր պաշտոնավարման ընթացքում հետհայացքով որ նայում եք, բացթողում ունե՞ք, կա՞ այնպիսի բան, որ արել եք սխալ, կամ համարում եք, որ պետք է անեիք, բայց չեք արել: Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այս հարցն ուղղեց ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Տոնոյանը պատասխանեց, որ այս ընթացքում արդեն խոսել է այն մասին, թե ինչը չի կարողացել հաղթահարել. «Զինված ուժերի խնդիրն է՝ կռվել եւ հաղթել, ՊՆ խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն եւ հաղթեն, ընդ որում, ապահովումը ոչ միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առումով է, ե՛ւ ֆինանսական միջոցների, ե՛ւ տեղեկատվական ապահովման, ե՛ւ պաշտպանական քաղաքականության, որը պետք է ձեւավորվեր եւ իրականացվեր ճշգրիտ: Ես անձամբ գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Ե՛վ ընթացքում, ե՛ւ մինչ պատերազմի սկիզբը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ, պատերազմի սկիզբը չլինի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031