Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հաղորդումներից մեկում Սևանը ներկայացնում է որպես «ադրբեջանական տարածք»: Նյութում գրված է՝ «ճամփորդենք դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր պատմական հողերը». Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 01,2023 18:34

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը՝ «Az.Tv-ն» իր հաղորդումներից մեկում ներկայացնում է Սևանը որպես «ադրբեջանական տարածք»: Նյութում գրված է՝ «ճամփորդենք դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր պատմական հողերը»:

Սա տարածում եմ, որպեսզի ևս մեկ անգամ համոզվեք, որ չի կարելի պատրանքներ ունենալ և հավատալ «Արցախը հանձնենք, ՀՀ–ն կպահենք» կեղծ թեզերին: Արցախի հանձնումը միայն ավելի է արագացնելու Հայաստանի դեմ հարձակման գործընթացը: Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է այդ խուսույթը:
Հիշեցնեմ, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 24–ին Բաքվի բռնապետը իր ելույթում նշել էր. «Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել այս տարածաշրջանում: Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է»:

Սա այն ամենն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ստացել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Հայաստանը–Վրաստանին ու Հայաստանն–Իրանին կապող ճանապարհները վտանգելու դիմաց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031