Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տոնոյանը հերքում է, որ ուղղորդված դասալքություն ու 5-րդ շարասյուն է եղել. «Սրտատրոփ սպասում եմ 5-րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը»

Օգոստոս 01,2023 18:10

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հարցրեց պատերազմի ժամանակ դասալքության դեպքերի ծավալից: Տոնոյանը հրաժարվեց այդ մասին խոսել՝ ասելով միայն, որ 44-օրյայի ժամանակ կարող էին լինել եւ եղել են նման դեպքեր:

Ալեքսանյանի հարցին՝ ունեցե՞լ են դրանք կազմակերպված բնույթ, քանի որ զորահավաքային մոբռեսուրսի հետ է եղել խնդիրը հիմնականում, նրանց մեջ են սերմանել դա՝ Տոնոյանը պատասխանեց. «Ես հնարավորություն ունեցել եմ հրապարակային իմ դժգոհությունը հայտնել այսպես ասած 5-րդ շարասյան հետ կապված եւ ես սրտատրոփ սպասում եմ փաստերի ներկայացմանը: Եթե այդպիսի բան է եղել 5-րդ շարասյան հետ կապված, ես կուզենայի դրա վերաբերյալ իմանայի: Քանի որ դա հրապարակային է ասվել, կուզենայի, որ փաստերը նաեւ հրապարակային ներկայացվեին: Ինչ վերաբերում է ուղղորդված դասալքությանը, կարող եմ ասել, որ դասալքության հիմնական պատճառը կազմակերպչական եւ վախի եւ զորահավաքային կոնցեպտի արդյունք է եղել: Վախը բնական բան է, բայց վախը հաղթահարելու համար անհրաժեշտ է պատրաստություն, որպեսզի լինի պատրաստություն, պետք է կազմակերպչական աշխատանք: Մենք շատ սուղ ժամանակահատվածում ենք աշխատել, որ կարելի լինի ուղղորդել, բայց որ դրանք ուղղորդվում են՝ ես այդպիսի տեղեկություններ չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031