Պայթյունից տուժած տղամարդուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն. Վիճակը գնահատվում է կայուն
⚡Սպիտակի համայնքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շտապ բուժօգնության կողմից ԲԿ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ մարմնի ջերմային այրվածքներով:
📌Տուժածը զննվել է վիրաբույժի կողմից, ախտորոշվել են դեմքի, պարանոցի, վերին վերջույթների եւ իրանի շրջանում 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ:
📌Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այրվածքային մակերեսների մշակում պանտենոլային սփրեյի եւ ֆուրացիլիային թրջոցների կիրառմամբ, ցավազրկում, ինֆուզիոն թերապիա:
Կարդացեք նաև
📌Կատարվել են նաեւ գործիքային լաբորատոր քննություններ: Վիճակը գնահատվել է կայուն:
🚑Իրականացվել է կոնսուլտացիա բժիշկ-այրվածքաբանի հետ, որից հետո որոշում է կայացվել տուժածին տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով:
Սպիտակի բժշկական կենտրոն