Վիճակագրության խնդիր կա, քանի որ Ռուսաստանից ՀՀ ռելոկանտների աճ ենք տեսնում, նրանց մի մասը գրանցված աշխատակիցներ չեն, բայց մյուս կողմից էլ մեր երկիր զբոսաշրջային հոսքերը բավականին աճել են, ուստի իրական ժամանակահատվածում բարդ է տարանջատել այս հոսքերը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում գրանցված ոչ ռեզիդենտ աշխատողների քանակը 2022 թվականի հունվարի մեկից 6000-ից դարձել է 19 հազար․ «Բայց մենք ունենք էապես ավելի մեծ ներհոսք, եւ նրանցից շատերը գրանցված աշխատակիցներ չեն։ Գրանցվածների աշխատավարձը մոտ չորս անգամ միջին աշխատավարձից բարձր է, որը խոսում է այն մասին, որ նրանք բարձր որակավորում ունեցող եւ հիմնականում ՏՏ ոլորտում են աշխատում»։
Վերջին երկու ամիսներին, ըստ Արմեն Նուրբեկյանի, ՌԴ-ից ՀՀ մարդկանց հոսքն աճում է։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ