Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական F16-ի խոցումը մեր կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ ռուսական կողմից որոշված էր չսադրել իրավիճակը». Տոնոյան

Օգոստոս 01,2023 17:51

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հարցրեց՝ պատերազմից մի քանի օր առաջ հանդիպել եք ՌԴ ՊՆ նախարար Շոյգուի հետ, ԳՇ պետը հանդիպել է ՌԴ ԳՇ պետ Գերասիմովին, այդ հանդիպումների արդյունքում բնականաբար քննարկվել է նաեւ մեզ մոտ պատերազմի հավանականությունը, մեր դաշնակցի կողմից հնչել են գնահատականներ, թե պատերազմը քիչ հավանական է, կամ գրեթե անհավանական է, ճի՞շտ է արդյոք դա:

Տոնոյանը պատասխանեց. «Եթե ունեք իմ հաշվետվությունները՝ իմ հանդիպումների վերաբերյալ, կարող եք ունենալ, այդ մասով ես կսահմանափակվեմ: Փակ նիստում հարց կտաք, ես կպատասխանեմ, բայց պատերազմին նախորդող ժամանակաշրջանում մեզ համար, բոլորիս համար, նաեւ իմ փորձը՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ինձ հուշեց, որ 16-երի տեղակայումն այնտեղ վարժանքի նպատակով չի: Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ 6 ժամվա, 5 ժամվա մեջ անընդհատ գտնվում էին օդում եւ այնպիսի մոտեցումներ էին լինում, որոնք ստիպում էին ՊԲ-ի ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունները: Երբ որ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ էր նշանակում դա, նաեւ ինքնաթիռները ռոտացիայի ենթարկվեցին, դա նշանակում էր, որ համարյա թե մշտական ներկայություն էր, կամ ռազմական գործողությունների վերսկսման ազդակ: Այդ ժամանակաշրջանից սկսած՝ իմ ու ՌԴ նախարարի հանդիպումները եղել են երեքը: Հաշվետվությունները կարող եք ընթերցել:

Այո, կար որոշակի դիմումներ մեզ՝ չսադրելու եւ սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից: Ամեն դեպքում F16-ի խոցումը մեր կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց կողմից որոշված էր չսադրել իրավիճակը: Ես նախաձեռնեցի երկու խումբ արագ հանդիպումներ: ՊՆ-ից խնդրում եմ վերցնել իմ եւ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի փոխտեղակալի հետ հանդիպման հաշվետվությունը 2019-ին, շատ բան պարզ կդառնա ձեզ»:

Նա ասաց, որ օրական 3-4 հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների հետ, բոլորին դիագրամաներով տրվել են Թուրքիայի F16-ի շարժը, խնդրել են՝ չեզոքացնել այդ երկրի ներգրավումն արցախյան պատերազմի թատերաբեմում:

Տոնոյանը հերքեց այն լուրերը, թե ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահող երկիրներից մեկն իրեն առաջարկություններ է ներկայացրել, ինքը հրաժարվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031