Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական բանկերի՝ Unistream-ի հետ աշխատանքի դադարեցումը չի ազդել քաղաքացիների փոխանցումների վրա, նրանք շարունակում են ստանալ այդ ծառայությունները

Օգոստոս 01,2023 17:42

Հայաստանում 6 բանկեր Unistream արագ փոխանցումների համակարգի հետ աշխատանքը դադարեցրել են։ Unistream-ը ամերիկյան պատժամիջոցների տակ է։

Այսօր ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հրավիրված ասուլիսում բանկերի՝ Unistream-ի հետ համագործակցելու դադարեցմանն անդրադառնալով՝ ասաց, որ դա չի ազդել քաղաքացիների փոխանցումների վրա, նրանք շարունակել են այդ ծառայությունները ստանալ։

«Կան բանկեր, որոնք աշխատում են Unistream համակարգի հետ՝ ռուբլով եւ հայկական դրամով։ Այդտեղ իրականում ոչ միայն բանկերն են, այլեւ այլ վճարահաշվարկային ծառայություններ մատուցողներ։ Այդ տեսանկյունից քաղաքացիները ծառայություններ կարողանում են ստանալ, քանի որ Unistream-ը եղել է էական կշիռ ունեցող համակարգ, որի միջոցով մեր քաղաքացիները ՌԴ-ից ՀՀ փոխանցումներ են կատարել։ Այս պահին մենք շարունակականության խնդիր չենք տեսել, սկզբում անորոշությունը շատ մեծ էր, այս պահին որոշակի կայունություն տեսնում ենք։ Ապագայում այլ սահմանափակումներ տեսնում ենք, թե՝ ոչ, բնականաբար ամեն ինչ հնարավոր է, ուստի մենք մեր վճարահաշվարկային համակարգերը փորձում ենք այնպես նախագծել, որպեսզի մեր քաղաքացիները ստանան իրենց ծառայությունները եւ դա մեզ հաջողվել է»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031