«Այաքս» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հավանություն է տվել «Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի տեղափոխման բանակցություններ վարելուն:
«Այաքսի» դիտորդական խորհրդի ղեկավարներ Պիեր Էրինգը, Յան վան Հալստը եւ Աննետտ Մոսմանը չեն արգելափակել Սպերցյանի տրանսֆերը:
Ֆուտբոլային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» եւ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» թիմում, որի հետ պայմանագիր է ստորագրել մինչեւ 2026 թվականը:
Սելարայանը «Կոլամբուսի» կազմում էր 2020 թվականից: Այդ ընթացքում նա մրցակիցների դարպասը գրավել է 42 անգամ:
Կարդացեք նաև
Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ամենայն հավանականությամբ կարող է տեղափոխվել ֆրանսիական «Ստրասբուր»: Լրագրող Ջանլուկա Մարցիոն տեղեկացրել է, որ 20-ամյա ֆուտբոլիստն այդ ակումբ տեղափոխվելուն ավելի է մոտեցել այն բանից հետո, երբ «Լացիոյի» հետ բանակցությունները մտան փակուղի:
«Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին երեկ հայտարարել է, որ Զախարյանի տրանսֆերն իտալական ակումբ ձախողվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ