Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եկեք այսպիսի գնահատական տանք՝ զորահավաքային խնդիրները պրոբլեմ են եղել». Դավիթ Տոնոյան

Օգոստոս 01,2023 17:15

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ սուտ են պնդումները, թե պատերազմի չորրորդ օրը դիտավորյալ զորահավաքը կանգնեցվել է. «Դա սուտ է, պաշտոնական զորահավաքը երբեւիցե չի դադարեցվել, իրականացվել է բոլոր 44 օրերին: Ո՞նց կարող էր այդպիսի բան լինել, եթե մեր զինված ուժերը համարյա թե կրկնապատկվեցին, պատկերացնո՞ւմ եք ինչ թվերի մասին է խոսքը»:

Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը հարցրեց՝ ինչպես կարգն է, ներդաշնակեցում է եղել, նո՞ր են տարել առաջնագիծ, թե՞ միանգամից տարել են առաջնագիծ՝ Տոնոյանը պատասխանեց, որ ներդաշնակումը եղել է, բայց՝ կարճ եւ երկար. «44 օրը չնչին ժամանակաշրջան է՝ այդ մակարդակի պատերազմի մեջ մտնելու եւ զորահավաքային, այլ հարցերի արձագանքելու առումով: 92-94թթ-ին մենք բազում 44-օրյաներ ենք ունեցել, երբ անհաջողություններ ենք ունեցել, հետո վերականգնել ենք մեր բնագծերը: Եկեք այսպիսի գնահատական տանք՝ զորահավաքային խնդիրները պրոբլեմ են եղել: Լուծումները գտնելու հետ կապված քննարկում է պետք»:

Հարցին՝ Իսրայելից առաջարկ եղե՞լ է գործարան աշխատեցնել կամ վաճառք իրականացնել ԱԹՍ-ների՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ պետական մակարդակով չի եղել, մասնավոր պայմանավորվածությունների ջանքեր գործադրվել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031