Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ փոխնախագահ․ «Դրամի արժեւորման ճնշումները շարունակվում են»

Օգոստոս 01,2023 17:07

Fitch-ը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է, սա դրական է, որովհետեւ նաեւ նշել է, որ մեր տնտեսական աճը, եւ ընդհանրապես, կայուն մակրոտնտեսական միջավայրը հիմք է եղել, որպեսզի մեր վարկանիշը բարձրացնեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Fitch-ը կանխատեսել է, որ 2023-2024-ին դրամը չափավոր կարժեզրկվի, նույնիսկ ավելի բարձր մակարդակով, քան եղել է ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին։ Լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան` Նուրբենկյանն ասաց՝ այսօր նման նախադրյալներ ԿԲ խորհուրդը չի տեսնում․ «Արժութային շուկայում այսօր արժեւորման ճնշումները շարունակվում են, եւ այս իմաստով որեւէ նոր բան արժեզրկման իմաստով չենք տեսնում։ Մեր երկիր մարդկանց եւ կապիտալի հոսքերը հիմնականում կայունացել են, բայց դեռեւս գտնվում են բարձր մակարդակում»։

Նրա խոսքով՝ դրամի որոշակի արժեզրկում հնարավոր է, հնարավոր է նաեւ արժեւորում․ «Այդ սցենարները երկկողմանի են, դրա համար ԿԲ-ն խոսում է փոխարժեքի մասին որպես հետեւանք, այլ ոչ թե որպես պատճառ։ Փոխարժեքի արժեզրկումը կամ արժեւորումը շատ բաներից են կախված։ Օրինակ՝ եթե այս հոսքերը շարունակվեն ավելի արագացված տեմպերով, բնականաբար, Fitch-ի սցենարը իրատեսական չի լինի, քանի որ մեզ մոտ արժեւորման ճնշումներ կլինեն։ Եթե հակառակ երեւույթները լինեն, ապա հնարավոր է արժեզրկում լինի։ Ամեն դեպքում՝ Fitch -ը փոխարժեքի այս սցենարի մեջ դրել է չափավոր արժեզրկում։ Ես ուզում եմ դա կապել մեր արտադրողականության աճի եւ պոտենցիալի հետ, քանի որ, ըստ էության, հարցն այն է, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, որի հետեւանքն է անցած տարվանից մինչ օր փոխարժեքի արժեւորումը, որքանո՞վ է դա իրականում լինելու երկարատեւ՝ կախված ՀՀ արտադրողականության երկարաժամկետ աճի հետ։ Այսինքն, եթե այդ բարձր աճը ավելի երկարաժամկետ է, նշանակում է բարձր արժեւորված դրամի փոխարժեքը երկար կլինի, կամ հակառակը։ Ըստ էության, Fitch-ն արձանագրել է, որ մեր բարձր տնտեսական աճի էական մասը կարճաժամկետ չէ, դրա համար մեր փոխարժեքն իրենց սցենարում չի գնում նախկին մակարդակներին, այլ նշում են, որ որոշակի արժեզրկման ուղղությամբ է գնում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նշենք, որ ԿԲ խորհուրդն այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031