Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական պարային համույթի մասնակցությունը Թուրքիայում անկացվելիք երաժշտական փառատոնին չեղարկվել է

Օգոստոս 01,2023 16:14

Ermenihaber. Հայկական «Veradardz Folk» պարային անսամբլը և ևս երկու թուրքական երաժշտական խումբ չեն մասնակցի Թուրքիայում անկացվելիք  «Munzur-ի 21-րդ մշակութային և բնության» փառատոնին:

Նման որոշման մասին հայտնի է դարձել փառատոնի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից:

Թունջելիի նահանգապետարանի 28/07/23-ի և 2023/275 գրառման մեջ նշվել է, որ  «Grup Yorum»-ը «Grup İsyan Ateşi»-ը և «Veradardz Folk» խմբերի մասնակցությունը «նպատակահարմար չի համարվել»:

Կազմկոմիտեի հայտարարությանն ի պատասխան հայտարարություն է տարածել միայն թուրքական «Grup Yorum» ռոք խումբը:

«Իրենց կամայական արգելքի որոշումներով 21-րդ Munzur-ի մշակութային և բնության փառատոնին մեր բեմ բարձրանալուն խոչընդոտելը ցուցիչն է այն բանի, թե որքան է AKP-ի (Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում» կուսացկություն) ֆաշիստական ռեժիմը վախենում է մեր թյուրքուներից (թուրքական ժողովրդական երգեր-խմբ): Մենք շարունակելու ենք երգել թե՛ Դերսիոմում, թե՛ այն բոլոր տեղերում, որտեղ ժողովուրդն է»:

Նշենք, որ 2022-ին ևս խոչընդոտվել էր թուրքական «Grup Yorum»-ի և «Grup İsyan Ateşi»-ի մասնակցությունը վերոհիշյալ փառատոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031